Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է գրավյալ հայկական Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքը։ Դրանով նախատեսվում է հայկական Շուշիի վարչական տարածքում ստեղծել պետական արգելոց։ Փաստաթղթով նաև որոշվում են պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես …

