Հայկական Շուշին վերածվեց ադրբեջանական պետական արգելոցի

Լուրեր

23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է գրավյալ հայկական Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքը։

Դրանով նախատեսվում է հայկական Շուշիի վարչական տարածքում ստեղծել պետական արգելոց։ Փաստաթղթով նաև որոշվում են պետական քաղաքականության հիմնական  ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:

Ադրբեջանի կառավարությանը հանձնարարված է երեք շաբաթվա ընթացքում որոշել և հաստատել Շուշիի պետական արգելոցի պահպանվող գոտու սահմանները, որոշել  անվտանգության ռեժիմը, հաստատել հուշարձանների մոնիթորինգի կարգը։ Բացի այդ, կառավարությունը երեք ամսվա ընթացքում պետք է նաև հաստատի քաղաքում արգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակները, ինչպես նաև պատրաստի ու ներկայացնի պետական արգելոցի ֆինանսավորման աղբյուրների մասին առաջարկներ։

Նաև հաստատվել է Շուշիի պետական արգելոցի կանոնադրությունը։ Կառավարման ֆոնդը կազմում է 1 մլն մանաթ և ձևավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

Էմմա Չոբանյան