Մարությանի՝ Աջափնյակում գործող «բանդայի» մասին հայտարությունը կապ ունի՞ թաղապետի ազատման հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 22-ի ավագանու նիստում հայտարարեց, թե Աջափնյակ վարչական շրջանում «բանդա» է գործում, որի անդամները խոչընդոտում են ապօրինի կառույցներն ապամոնտաժելու աշխատանքներ իրականացնել։ Մարությանը նաև ասաց, թե երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել, անգամ եղել է իրավիճակ, երբ նրանց կյանքին վտանգ է սպառնացել։

«40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 2 ոստիկանի վրա»,- հայտնեց նա։

Քաղաքապետի այս հայտարարությունից հետո՝ արդեն երեկոյան Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Աջափնյակում կատարվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Տարածված տեսանյութում երևում է, որ ապամոնտաժման աշխատանքները կատարվում են մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ։

Այսօր մամուլը գրեց, թե երեկ երեկոյան, Մարությանի հայտարարությունից հետո, աշխատանքից ազատման դիմում են գրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ու նրա տեղակալը։ Ամբողջ օրը մեր հեռախոսազանգերը Մհրյանը թողեց անպատասխան։ Factor TV-ի նկարահանող խումբը Աջափնյակի թաղապետարանում պարզեց, որ այսօր ո՛չ Մհրյանը, ո՛չ էլ նրա երկու աշխատակիցները աշխատանքի չեն ներկայացել։

Թաղապետի երկու տեղակալները, պարզվեց, աշխատանքից ազատվել են դեռ երեկ․ իրենց սեփական դիմումի համաձայն, թե՞ թաղապետի որոշմամբ, մեզ հստակ չպատասխանեցին։ Թաղապետարանի աշխատակազմի ղեկավարն էլ ասաց՝  տեղեկություն չունի, թե ինչու այսօր Մհրյանն աշխատանքի չի ներկայացել։

Ավելի ուշ մեզ հաջողվեց կապ հաստատել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց, որ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում գրել է երեկ առավոտյան և դա կապ չունի Մարությանի հայտարարության հետ։ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Նշենք, որ ըստ քաղաքապետի՝ միայն Աջափնյակում դեկտեմբերից մինչ օրս քանդվել և ապամոնտաժվել է 34 շենք-շինություն։ Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքները կշարունակվեն բոլոր վարչական շրջաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան