Իտալական Rai4 հեռուստաալիքով հեռարձակվող Wonderland հաղորդաշարի շրջանակներում հունիսի 22-ին հեռարձակվել է Թումոյի մասին ռեպորտաժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռեպորտաժի հեղինակները նշել են, որ աշխարհագրական առումով ասիական, իսկ մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից։ «ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից այն հռչակվում է անկախ Հանրապետություն՝ կրկին ձեռք բերելով անկախություն, որն արդեն հայտարարել էր առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դարեր շարունակ եղել է Արևմուտքի և Արևելքի առևտրային ճանապարհների …

