Իտալական հեռուստահաղորդաշարը պատմել է հայկական Թումոյի ֆենոմենի մասին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իտալական Rai4 հեռուստաալիքով հեռարձակվող Wonderland հաղորդաշարի շրջանակներում հունիսի 22-ին հեռարձակվել է Թումոյի մասին ռեպորտաժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռեպորտաժի հեղինակները նշել են, որ աշխարհագրական առումով ասիական, իսկ մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից։

«ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից այն հռչակվում է անկախ Հանրապետություն՝ կրկին ձեռք բերելով անկախություն, որն արդեն հայտարարել էր առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դարեր շարունակ եղել է Արևմուտքի և Արևելքի առևտրային ճանապարհների խաչմերուկում։

Հայաստանն իր ապագա մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Արարատ լեռան լանջին՝ Բիբլիական Արարատ լեռը, որի վրա հանգրվանել էր Նոյյան տապանը մեծ ջրհեղեղի ժամանակ։Լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանն այժմ իրենից ներկայացնում է անցյալի և ապագայի միջև հրաշալի կամուրջ»,- նշել են հեղինակները՝ ընդգծելով, որ թեպետ Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից մի փոքր ավել է, սակայն սփյուռքում հայերն ավելի քան 8 միլիոն են։

Ռեպորտաժում ներկայացվել է 2011թ-ից Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ 13-19 տարեկանների համար նախատեսված ամենաառաջադեմ անվճար կրթական հաստատությունը։

Wоnderland-ի լրագրողները զրուցել են Թումոյի գործադիր տնօրեն Մարիլու Փափազյանի հետ, ով ընդգծել է, որ կենտրոնի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներն սովորել տեխնոլոգիաների և դիզայնի վերջին նորարարությունները, սովորել նորովի մտածել, տիրապետել ստեղծագործ և համագործակցային մտածողությանը, սովորել տեխնոլոգիաների հետ գործ ունենալու հմտությունները։

«Երիտասարդ ուսանողներն են հենց որոշում՝ արդյոք ցանկանում են շարունակել ուսումը, թե ոչ։ Նրանք ազատ են մասնակցելու դասընթացներին կամ դադարեցնելու դրանք, երբ ցանկանում են։

Միջավայրը պետք է մոտիվացնի ուսանողներին։ Իրենք պետք է իրենց միջավայրի տերը զգան, իրենց զգան տվյալ վայրի տերերը և ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան այնտեղ։

Հենց առաջին օրվանից անմիջապես մեզ հարց տվեցինք՝ ինչպես պետք է երեխաներին նստեցնել համակարգիչների առջև, ինչպես շփվել մյուսների հետ, և թե որն է ուսանողներից յուրաքանչյուրի տարածքը, ինչ ասել է Թումո. այս ամենին շատ մեծ ուշադրություն ենք դարձրել։

Իսկ այժմ Բիենալեի ընթացքում՝ Արսենալեում տեղադրված տաղավարում ցուցադրում ենք Թումո կենտրոնները, որոնք, ինչպես ասացի, շատ կարևոր դեր ունեն մեր ուսումնական ծրագրի և մեր մտածելակերպի համար»,- նշել է Մարիլու Փափազյանը։

Պատմելով Թումոյի ստեղծման գաղափարի մասին՝ նա նշել է, որ այն հիմնադրվել է բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների կողմից, որոնք հատկացրել են ողջ անհրաժեշտ ֆինանսավորումը՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի միջոցով։

Լինելով բարձր տեխնոլոգիաների կրթական կենտրոն՝ Թումո ծրագիրն կենտրոններ է բացել Հայաստանի այլ քաղաքներում, Թումո կենտրոններ է բացել Բեյրութում, Տիրանայում, Փարիզում, Մոսկվայում և Բեռլինում։

«Մենք մեր դռները բացեցինք 2011 թվականի օգոստոսին, այդ ժամանակից ի վեր՝ ավելի քան 60000 ուսանողներ ենք ունեցել Հայաստանում, որոնցից 19000-20000-ը ներկայում ուսանում են։

Համագործակցում ենք նաև մի խմբի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր կլինի Թումոն Իտալիա տանել: Հեռանկարները լավն են, աշխատանքային։

Բացի այդ, համագործակցում ենք հիմնադրամների հետ Պորտուգալիայում և Ֆրանսիայի այլ քաղաքներում»,- տեղեկացրել է Մարիլու Փափազյանը: