ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի ու ՌԴ-ի հետ հարաբերությունները

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ամառային արձակուրդներից առաջ՝ հունիսի 24-25-ը կայանալիք ԵՄ վերջին գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հինգշաբթի կայանալիք ընթրիքին կքննարկվեն արտաքին քաղաքական խնդիրներ: Առաջնորդները կքննարկեն Թուրքիան և Ռուսաստանը»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ «սպասվում է Ռուսաստանի վերաբերյալ խորը քննարկում»:

«Մենք ակնկալում ենք խորը քննարկում Ռուսաստանի վերաբերյալ, որը հիմնված կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի՝ մեկ շաբաթ առաջ ներկայացրած զեկույցի վրա: Այս զեկույցի մասին ղեկավարները կխոսեն»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ գագաթնաժողովից հետո ԵՄ ղեկավարները եզրակացություններ են ընդունելու Ռուսաստանի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, աղբյուրի խոսքով՝ առաջնորդները հույս ունեն քննարկել Անկարայի հետ հարաբերություններում «դրական օրակարգի շարունակությունը»։ Ընդ որում, ինչպես նշել է դիվանագետը, գագաթնաժողովի մասնակիցներն իրենց մտահոգությունը կհայտնեն Կիպրոսում իրավիճակի ու Ֆամագուստո շրջանում Վարոշա նախկին զբոսաշրջային քաղաքի կառուցման հետ կապված Անկարայի հետագա գործողությունների վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան