Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եթե կայանան, կնմանվեն 1990թ․-ի ընտրություններին: «Ընտրական «ավանդույթներ». որքանո՞վ դրանք կենսունակ կլինեն առաջիկա ընտրություններին» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Դա պայմանավորում եմ նրանով, որ քաղաքական ուժերը, որոնց դասավորվածությունն արտացոլվելու է նաև ընտրական գործընթացների և ընտրական ինստիտուտների ազդեցության առումով, մոտավորապես նույն հնարավորություններն են ունենալու, ինչ 1990թ.-ին: …

