Հայտնաբերվել է 10 տարի առաջ գողացված Պաբլո Պիկասոյի կտավը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է իսպանաֆրանսիական ծագումով հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Կնոջ գլուխը» նկարը, որն առևանգվել էր ավելի քան 10 տարի առաջ Աթենքի ազգային պատկերասրահից։ Հունական Proto Thema պարբերականի փոխանցմամբ՝ գողը, ենթադրաբար, 49-ամյա տեղացի է։

Պիկասոյի աշխատանքը հայտնաբերվել է նիդերլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի «Հողմաղաց» կտավի հետ, Աթենքից 50 կմ հեռավորությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պիկասոյի նկարը վնասված է։ Երկրի մշակույթի ու սպորտի նախարարությունում հաստատել են այն գտնելու փաստը։

Հավելենք, որ ոստիկանությունը նկարի անհետացման գործով հետաքննությունը վերսկսել է 2020 թվականի փետրվարին, երբ պարզ է դարձել, որ «Կնոջ գլուխը» կտավը չի հայտնվել սև շուկայում և, ամենայն հավանականությամբ, դուրս չի բերվել Հունաստանից։ Կտավը գնահատվում է 16,5 միլիոն եվրո։

Տաթև Ֆռանգյան