Ադրբեջանում թուրքական ռազմակայանը Հայաստանի հարցը չէ միայն․ Էրդողանը տարածվելու է արևելք․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Factor TV–ն զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, մինչ Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում էին իշխանության համար, մեր շուրջն անվտանգային միջավայրը փոփոխություն է կրում։ Ադրբեջանը ոչ միայն մեծացնում է բանակի թվակազմը՝ դա Ալիևն է հայտարարել, այլ նաև Թուրքիայի հետ կնքված «Շուշիի հռչակագրով» Թուրքիան պարտավորվեց պաշտպանել Ադրբեջանը երրորդ կողմի հարձակումից։ Էրդողանը հայտնեց Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու իր մտադրության մասին։ Ձեր գնահատմամբ՝ սա ի՞նչ սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի և Արցախի նկատմամբ։ 

-Ըստ էության, դա զուտ հայկական գլխացավանք չի դառնալու, դա տարածաշրջանում առհասարակ նոր իրավիճակ ձևավորելուն միտված քայլ է, և այս տեսանկյունից, ինչ խոսք, մեր անվտանգային միջավայրը կդառնա ավելի խոցելի, եթե այդ ռազմակայանը հիմնադրվի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի այդ ագրեսիվ պահվածքը շարունակվի ու ավելի խորանա։ Թեև ես գտնում եմ, որ Թուրքիայի համար Ադրբեջանում ռազմակայան տեղակայելը զուտ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստի խնդիր չէ։

Թուրքիան արևելյան ուղղությամբ տարածվելու, իր ազդեցությունն ընդլայնելու «քարտ բլանշ» ունի և ձգտելու է առաջիկա 5-7 տարիների ընթացքում հնարավորինս դրանից օգտվել ու իր ազդեցության հանգույցները տեղակայել Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, նոր ազդեցության լծակներ փորձելով ձևավորել Իրանի և ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Եվ այս տեսանկյունից Թուրքիայի քաղաքականությունը միայն Ադրբեջանով չէ, որ կսահմանափակվի, կարծում եմ՝ շատ ավելի լայն ծրագրեր կան, որոնք ինչ-որ առումով ոգեշնչվում են Անկարայի մերձավոր դաշնակիցների կողմից։

-Հայտնի դարձավ, որ ՀՀ-ից պատվիրակություն է մեկնել Մոսկվա՝ ևս մեկ ռազմակայան տեղակայելու հարցը ռուս գործընկերների հետ քննարկելու համար։ Սա համարժե՞ք պատասխան է թուրք-ադրբեջանական նախաձեռնությանը։ Բացի այդ՝ Թուրքիան պարտավորություն ստանձնեց, Ադրբեջանի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում, ռազմական աջակցություն ցուցաբերել, այս դրվագը փոխկապակցվում է նաև Արցախի հարցին, այնպես չէ՞։

-Ինչ խոսք՝ այո՛, և պաշտոնական Երևանը, Ստեփանակերտը ևս Արցախի խնդրի հետ կապված նոր իրավաքաղաքական և դիվանագիտական պլատֆորմ մշակելու անհրաժեշտության առաջ են կանգնած։ Ես չգիտեմ՝ որքանով կբավարարեն մեր այսօրվա պետական կառույցների ինտելեկտուալ, մասնագիտական ռեսուրսները, բայց, բոլոր դեպքերում, ի սկզբանե ընդգծեմ, որ այս կարգի խնդիրները բյուրոկրատների լուծելիք խնդիրները չեն։ Պատվերը պետք է իջեցվի քաղաքական ղեկավարության մակարդակով, բայց իջեցվի մասնագիտական որոշ խմբերի, որոնք կկարողանան մշակել անհրաժեշտ պարամետրեր պարունակող այդ պլատֆորմը, իսկ բյուրոկրատական ապարատն այդ պլատֆորմը պետք է ներդնի պրակտիկ քաղաքականության ոլորտ։ Սա կհաջողվի միայն մասնագիտական ռեսուրս ներգրավելով։ Իսկ այդ աշխատանքները պետք է ֆինանսավորվեն։

-Իրավիճակային արտաքին քաղաքականություն ՀՀ-ն իրավունք չունի վարել, Ձեր մտքերից դա եմ հասկանում, այլ լավ մշակված, լավ լուծումներով և հաշվարկներով։

-Ավելին ասեմ՝ Հայաստանն իրավունք չուներ վարել արտաքին այն քաղաքականությունը, որ վարվել է այս վերջին 30 տարիների ընթացքում, որովհետև այդ քաղաքականությունը, մեծ հաշվով, բյուրոկրատակենտրոն էր իր էությամբ, մասնագիտական ռեսուրսի ներգրավումը նվազագույնն էր։

-Հայաստանն ունեցել է պրակտիկա, երբ մարզիկին շատ կարևոր պետությունում դեսպան էին նշանակում։

–Սպորտսմենն էլ կարող է լավ դեսպան լինել, խնդիրն այն է, թե այդ սպորտսմենի շուրթերով ինչ մտքեր, գաղափարներ, առաջարկներ են հնչեցվում։ Քաղաքականությունը դա է։ Բայց խնդիրը միայն հնչեցնելը չէ, պետք է լինեն այն քայլերը, որոնք մեդիադաշտում, հանրային տիրույթում, փակ շրջանակներում կձևավորեն այն մթնոլորտը, որոնք դիվանագետի հնչեցրած մոտեցումները կընկալվեն՝ որպես մեկնված ձեռք։ Դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականությունը սպասարկող և առաջ մղող մասնագիտական ոլորտներից մեկն է ընդամենը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան