Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան հրապարակումից։ «Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում): 2019 թվականին …

