Այցելե՛ք Արցախ․ ձեր ներկայությամբ ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի․ Արցախի ՄԻՊ

Լուրեր

11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
Բոլորը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան  Գեղամ Ստեփանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է՝

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ,

Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու ժամանակներ էին։

Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկիրը միևնույն ժամանակ հոգու հանգստություն էր հաղորդում յուրաքանչյուրին՝ առհավետ կապելով այս հողի հետ։

Շատ բան է փոխվել․․․Այսօր Արցախում շատ են դժվարությունները, պատերազմի հետևանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խորը բովանդակությունից։

Մենք անցել ենք պատերազմի դաժանությունների միջով, 44 օրվա ընթացքում տեսել ու զգացել ենք մարդկային ու անմարդկային բոլոր տառապանքները և, ցավոք, այսօր էլ շարունակում ենք զգալ․․․

Բայց մենք այստեղ ենք՝ նույն տեղում, նորից կանգնելու հույսով․․․ Բոլորիդ հետ միասին․․․

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։

Գիտեմ, որ Արցախ այցելելու հետ կապված անվտանգային առումով մտահոգություններ ունեք, մտահոգություններ ունեք ճանապարհի հետ կապված, որի մի հատվածում ստիպված եք, ցասումը զսպելով, տեսնել գերեվարված Շուշին, դժվարություններ կան Սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի մուտքի արտոնագիր տրամադրելու ժամկետների հետ կապված, բայց պետք է հաղթահարել այս ամենը՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։

Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․»։