Ովքեր կներկայացնեն Շիրակի մարզը նոր գումարման խորհրդարանում

Լուրեր

30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 688․761 ձայն՝ 53,91%, «Հայաստան» դաշինքը՝ 269․481 (21,09%) ձայնով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․650 (5,22%) ձայնով։

«Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ:

Այս խորհրդարանում Շիրակի մարզը ներկայացված է պատգամավորների պակաս ներկայացուցչական կազմով՝ ի տարբերություն նախորդ գումարման Ազգային ժողովի։

Ըստ ամենայնի՝ մարզը կունենա պատգամավորներ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Անցողիկ 12-րդ տեղում է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, 38-րդը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Եթե վերջինը հրաժարվի մանդատից, ցուցակում 72-րդ տեղում Էմմա Պայլանն է, 91-րդում՝ Շիրակի նախկին մարզպետ, պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի անցողիկ տեղերում Շիրակ մարզը թեկնածուներ չունի։ Նույնը վերաբերում է նաև մյուս ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» դաշինքին։ Այս ուժից խորհրդարանում կարող է հայտնվել համամասնական ցուցակի 8-րդ համար Մարտուն Գրիգորյանը, եթե դաշինքից որևէ մեկը հրաժարվի մանդատից։

Ի դեպ՝ 2017թ․ խորհրդարանական ընտրություններին Մարտուն Գրիգորյանը մասնակցել էր ՀՀԿ ցուցակով և չէր ընտրվել։ 2018 թվականին Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո Մարտուն Գրիգորյանը վերցրել էր մանդատը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին չէր մասնակցել։

Հիշեցնենք՝ նախորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր կուսակցություններից Շիրակի մարզից 3 պատգամավոր կար։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից մարզը ներկայացնում էր Սարիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը։

Շիրակի մարզում էլ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ընտրություններին մասնակցել է 226․775 ընտրողից 93․517-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է  60․652 (65.06%) ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2․696 (2.89%) ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 14․366 (15.41%) ձայն։

Էմմա Չոբանյան