Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի։ Յուրաքանչյուր շահառուի միանվագ կտրվի 300 000 դրամ ամսական 68 000 դրամ՝ 6 ամիս տևողությամբ։ Ծրագրի իրականացման համար բյուջեից 36 մլն դրամ կհատկացվի։ Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգ։