Վատիկանը կարևորել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ելք գտնելու հարցում: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը։ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը: Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի ու սիրիացի վարձկանների աջակցությամբ, …

