Կարապի երգ՝ «մահացող գործիքներով»․ բյուջեի կրճատումը փաստի առաջ է կանգնեցրել երաժշտական դպրոցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Ուդ, քամանչա, թավջութակ, հոբոյ, ֆագոտ ու շվի․ Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցներում այս և մի շարք այլ գործիքներ համարվում էին, այսպես ասած, «մահացող»։ Երբեմն էլ սաներն ու ուսուցիչները կեսկատակ-կեսլուրջ ասում էին, որ դրանք պատրաստվում են ներառել Կարմիր գրքում։

Այսպես էր մինչև 2006 թվականը, երբ Կառավարության կողմից մշակվեց, հաջորդ տարում էլ գործարկվեց ազգային, փողային և լարային նվագարանների ուսման վարձավճարների փոխհատուցման համապետական ծրագիրը։ Եվ եթե մինչ այդ դպրոցների սաները նախապատվությունը տալիս էին, այսպես ասած, մոդայիկ համարվող գործիքներին, օրինակ՝ դաշնամուր, կիթառ, ապա ծրագրի իրականացումից հետո հետաքրքրություն առաջացավ նաև «մահացող գործիքների» նկատմամբ։

Այս տարվա մարտին ընդունված որոշման համաձայն, սակայն, «Ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրին հատկացվող գումարը նվազեցվել է շուրջ 50 տոկոսով՝ ընդհանուր 257 միլիոն 313 հազար դրամի չափով, որից Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների մասով՝ 66 միլիոն 481 հազար դրամի չափով։ Բյուջետային հատկացումների՝ կիսով չափ նվազեցման պայմաններում ծրագրի գործունեության հետագա ընթացքը մտահոգության առիթ է տվել ոլորտի գործիչներին։

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը նշում է՝ երբ Կառավարությունը խրախուսեց ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցումը, դրանից հետո հանրապետությունում ստեղծվեցին երաժշտական համույթներ, ձևավորվեց փողային երկու նվագախումբ։ Հիմա հնարավոր է՝ մեկը կրճատեն։ Տիգրան Հեքեքյանի համոզմամբ՝ կրճատում անելուց առաջ Կառավարությունը նախ պետք է մշտադիտարկումներ անցկացներ ոլորտում։

Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը շեշտում է՝ ծրագիրն առանձնակի կարևոր է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։

ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անտինյանի խոսքով՝ Կառավարությունը ստիպված է եղել գնալ նման քայլի, բայց դա չի նշանակում, որ ելքեր չի փնտրում։ Սերոբ Անտինյանը տեղեկացրեց՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան և խնդրել, հնարավորության դեպքում, գոնե այս տարվա կտրվածքով ապահովել ծրագրի շարունակականությունը, տրամադրել հավելյալ միջոցներ։

Արդյունքում, եթե գոնե մայրաքաղաքի մասով խնդիրը մեկ տարվա կտրվածքով լուծվում է, ապա մարզերի ճակատագիրը մնում է անհայտ․ վերջիններն իրենք ստիպված կլինեն լուծումներ գտնել։

Մյուս կողմից, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն ընդգծում է՝ Կառավարությունը չի կարող անվերջ ֆինանսավորել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ֆինանսներ հայթայթելու հարցում ավելի ճկուն լինեն և փորձեն այդ գործում ներգրավել նաև բարերարների։ Սաներն իրենց հերթին նկատում են՝ եթե ազգային, փողային և լարային նվագարանների ուսման վարձավճարները չփոխհատուցվեն, շատերը պարզապես կհրաժարվեն ընտրել դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան