Թուրքական ապրանք՝ առանց պիտակների․ ինչ կտա ներկրման արգելքի երկարաձգումը

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

Բանջարեղեն, ցիտրուսային մրգեր, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք և այլն։ Նախկինում հայաստանյան շուկան ողողված էր Թուրքիայից ներկրված այս ապրանքատեսակներով։ Արդեն 6 ամիս է՝ Հայաստանում պաշտոնապես արգելված է ներմուծել ավելի քան 2200 անուն թուրքական արտադրության ապրանք:

Որքանո՞վ է իրականում գործում այս արգելքը, ի՞նչ տվեց այն Հայաստանի տնտեսությանը և արդյո՞ք արդարացված է արգելքի երկարաձգումը ևս 6 ամսով։

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալներն այս տարվա առաջին 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 70%-ով։

«Նախորդ տարի 73 միլիոնի ներկրում է եղել, այս տարի՝ 22 մլն։ Հիմնականում հումքն է եղել, կաշի և շինարարական նյութեր»,- նշեց Սիմոնյանը։

Արգելքի որոշումը Կառավարությունը կայացրել էր 44-օրյա պատերազմի օրերին, երբ Թուրքիան անթաքույց օժանդակություն էր ցուցաբերում Ադրբեջանին՝ ակտիվ մասնակցություն ունենալով Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմում։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը սահմանող իրավական կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է մինչև հուլիսի 1-ը։ ԵՏՄ կանոնակարգի համաձայն՝ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, ուստի Կառավարությունը հունիսի 24-ի նիստում արգելքի որոշումը երկարաձգեց ևս 6 ամսով։

Հայկական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դրական է գնահատում այս որոշումը։ Նշում է՝ թուրքականն արտադրանքի ներմուծումը տեղական արտադրողին շուկայից դուրս էր մղում։

«Սա հանգեցրել է նրան, որ այն ապրանքները, որ Թուրքիայից ներմուծվում էին, փոխլրացվել են ուրիշ երկրներից: Մեզ մոտ ևս այդ արտադրությունները շատացել են, հատկապես գյուղմթերքի, բանջարեղենի պակաս չենք զգացել»,- նշեց Սաֆարյանը։

Վերջինի խոսքով՝ չնայած նրան, որ թուրքական արտադրանքը համեմատաբար ավելի էժան է, այնուամենայնիվ հայկական արտադրության ծավալների ընդլայնումը թույլ տվեց խուսափել թանկացումից, ընդգծում է Վազգեն Սաֆարյանը։

«Թուրքական ապրանքների բացակայույթունը չի ազդել մեծ իմաստով ապրանքների գների բարձրացման վրա։ Եթե անգամ ինչ-որ տեղերում գները բարձրացել են, կարծում եմ մեր գնորդը ըմբռնումով պետք է մոտենա, քանի որ քաղաքական խնդիր ենք լուծում։ Մենք դարձել էինք թուրքական էժան ապրանքի իրացման շուկա, որը վիրավորական էր մեր ապրանքարտադրողների համար»,- մանրամասնեց Վազգեն Սաֆարյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հակադարձում է՝ հայկական շուկան շարունակում է ողողված մնալ թուրքական ապրանքներով։ Մի քանի խոշոր ընկերություններ, այնուամենայնիվ, զարտուղի ճանապարհներով Հայաստան են ներկրում թուրքական արտադրության ապրանքն ու տեղական արտադրողը չի կարողանում մրցել։

Տնտեսագետի կարծիքով՝ գործող իշխանությունները շահագրգռված են, որ այս որոշումը չիրականացվի, հաշվի առնելով այս տարվա գնաճը, նրանք կփորձեն այս մասով ևս մեղմել այդ սոցիալական բողոքը

Factor TV-ն շրջել է Երևանի տոնավաճառներից մեկում՝ հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է շուկայում և ինչպե՞ս է թուրքական արտադրության ապրանքների ներկրման արգելքն անդրադարձել առևտրականների վրա։ Նրանցից ոմանք նշում են, որ թուրքական արտադրանքը, այնուամենայնիվ, հասնում է Հայաստան երրորդ երկրների միջոցով, միայն գներն են թանկացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան