5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրիատիկ ծովում՝ Իտալիայից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխաբանության ազգային ինստիտուտը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆոջայի ափից 50 կմ հյուսիս, 5 կմ խորության վրա։ Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների քաղաքներին, այդ թվում՝ Նեապոլին, Սալերնոյին և Կազերտային: Հռոմում …

