Առանց ՌԴ-ի «դաբրոյի» Ադրբեջանը նոր պատերազմի չի գնա․ Մոսկվան մեր հաշվին վճարեց Բաքվին՝ ԵՏՄ և ՀԱՊԿ բերելու համար․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Ալիև հանդիպումը, մինչ դրան անդրադառնալը նախ սահմանային իրավիճակին անդրադառնանք. Սյունիք, Գեղարքունիք, հիմա էլ Երասխի ուղղությամբ է լարվածություն։ Ադրբեջանական այս սադրանքը մինչև ո՞ւր կարող է գնալ և ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Կարծում եմ՝ այդ սադրանքները պետք է դիտարկել Ալիևի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում, որովհետև նախկինում էլ ականատես ենք եղել, որ նման հանդիպումներից առաջ սադրանքներ են լինում, որովհետև սա լծակներից մեկն է: Ինչպես ռուսական կողմը հայտարարեց՝ Պուտինը և Ալիևը քննարկել են նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը, և կարծում եմ՝ այս ձևով Ալիևը ցանկանում է ճնշում բանեցնել առաջին հերթին հայկական կողմի վրա, երկրորդ հերթին՝ ռուսական կողմի, որպեսզի հասնի իր նպատակներին։ Դրանք են, մասնավորապես, միջանցքների հարցը, սահմանների ճանաչման հարցը, կարգավիճակի ամրագրման հարցը և մի շարք այլ հարցեր:

-Բաքվի գործողություններն անկանխատեսելի են, բայց, ամեն դեպքում, եթե փորձենք հասկանալ, հնարավո՞ր է լարվածության նաև այլ օջախ ունենանք, օրինակ՝ Տավուշի հատվածում, ոմանք դա նույնպես չեն բացառում:

-Այո՛, տարբեր տեղերում լարվածություն, մինչև իսկ բախում կունենանք։ Առայժմ մեծածավալ պատերազմ չեմ կանխատեսում, որովհետև նախ՝ Ադրբեջանն ինքը պատրաստ չէ, երկրորդ՝ ԵՄ-ն կտրուկ հայտարարություններով դեմ է հանդես եկել՝ ի տարբերություն 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ժամանակահատվածի, երբ Արևմուտքն ընդհանրապես մեկուսացած էր և զբաղվում էր իր խնդիրներով՝ սկսած ԱՄՆ-ում ընտրություններից և կորոնավիրուսից։ Իսկ հիմա աշխարհաքաղաքական պահը այդքան հարմար չէ Ադրբեջանի համար, այդուհանդերձ բախումների կգնա, ճնշումներ կբանեցնի, որպեսզի ցույց տա, որ հայկական կողմը չի ուզում կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ դրա միջոցով փորձելով Ռուսաստանին և մյուս երկրներին ներքաշել՝ հասնելու իր նպատակներին:

-Ալիևը պարբերաբար հայտարարություններ է անում, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին: Դրան հետևեց այն, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց դեռևս լուծման կարիք ունեցող ինչ-որ ցավոտ հարցերի մասին, երեկ էլ Ալիևի հետ զրույցում ասաց, որ փոխզիջումային լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը և ո՞վ պետք է անի այդ փոխզիջումը՝ Հայաստանը, թե՞ Պուտինը փորձում է ինչ-որ փոխզիջումների մասին Ալիևին համոզել:

-Ճիշտ ասած, այդ արտահայտությունը լսելուց հետո ես մտածում էի, թե ինչ զիջումների է գնացել Ադրբեջանը, նման բան չգտա: Ավելին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Ալիևը ոչ միայն ոչ մի զիջում չի արել, այլև ավելի շատ տարածք է ստացել, զինադադարից հետո էլ զիջում չի եղել, շարունակել է իր նվաճողական քաղաքականությունը, իհարկե՝ Ռուսաստանի աջակցությամբ: Փոխզիջում ասելով, կարծում եմ, նկատի ունեն Հայաստանի կողմից զիջումները. կարծում եմ՝ մոտավորապես սա է տրամաբանությունը․ կարող ենք Հայաստանի նկատմամբ լայնածավալ գործողություններ իրականացնել, դա չենք անում, դա դիտարկենք զիջում, բայց այլ փոքր զիջումներ պետք է անի Հայաստանը: Բայց դա արդեն իսկ մեր ծանր իրավիճակը կբարդացնի, քանի որ խոսքը ոչ միայն միջանցքների մասին է, այլ նաև սովետական սահմանների ճանաչման և անկլավների մասին է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան