Դավութօղլուն հայտարարել է, որ Էրդողանի կառավարությունը նման է մաֆիայի

Լուրեր

24.08.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու մասին // Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:45
Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ
24.08.2026 | 14:44
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
24.08.2026 | 14:38
WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում
24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:04
Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:55
Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը
24.08.2026 | 13:49
Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:41
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձախողել է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարության մի մասն էլ դարձել է «մաֆիայի նման»։ Այս մասին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է գերմանական Der Spiegel-ի հետ հարցազրույցում, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Իշխանությունը կոռումպացված է։ Երբ Էրդողանը 2003 թվականին դարձավ վարչապետ, նա դեռ ցանկանում էր երկրում պայքարել կոռուպցիայի դեմ։ Այսօր այն ավելի սանձարձակ վիճակում է, քան երբևէ»,- ասել է Դավութօղլուն։

Էրդողանի կառավարությունը բախվում է լայնամասշտաբ կոռուպցիայի ու մաֆայի հետ կապերի մեջ մեղադրանքների՝ վերջին երեք ամիսներին YouTube-ում տեսանյութերի շարքի ու թվիթերում գրառումների պատճառով, որոնք հրապարակվում են հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Սեդաթ Փեքերի կողմից։ Վերջինը փախել է երկրից անհայտ ուղղությամբ, երբ փորձել են ձերբակալել նրան։
Դավութօղլուն էլ, որը 2009-2014թթ․ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի, իսկ 2014-2016թթ․՝ վարչապետի պաշտոնը, ասել է, որ փորձել է կոռուպցիայի և աճող ավտորիտարիզմի դեմ պայքարել վարչապետի պաշտոնում։ Նա նաև նշել է, որ լքել է իշխող «Արդարություն և զարգացումը» և ստեղծել ընդդիմադիր կուսակցություն 2019 թվականին՝ 2018-ի նախագահական համակարգի ներդրումից հետո։ Նրա՝ Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների առաջարկները մերժվել են և կուսակցության ներսում աճել է քաղաքական ճնշումը։

«Ես ցանկանում էի պայքարել, բայց իմ ջանքերը զուր էին։ Իմ հեռանալուց հետո Էրդողանի փեսան դարձավ համակարգի ամենահզոր մարդը։ Ես հանդես էի գալիս որպես քաղաքականության էթիկայի կողմնակից։ Էրդողանը դա չէր ուզում»,- ասել է Դավութօղլուն։

Նա նաև նշել է, թե Թուրքիայի դատարանները պետք է վաղուց հետաքննություն սկսեին Փեքերի պնդումների հետ կապված, ոստիկանություն ու դատախազությունն էլ քններ նրա մեղադրանքները։
«Կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքները պետք է հետաքննվեն անկախ դատարանների կողմից։ Խորհրդարանում նույնպես պետք է քննիչ հանձնաժողով ձևավորվի։ Բայց սրանից ոչ մեկը տեղի չի ունենում։ Էրդողանը շաբաթներով լռում է այս մեղադրանքների կապակցությամբ։ Այս կառավարությունը ընդունակ չէ արձագանքել ճգնաժամերին»,- ասել է Դավութօղլուն։

Ըստ նրա՝ Թուրքիայում հիմա ճգնաժամն ավելի խորն է, քան 2001-ին երկիրը պատած ֆինանսական ճգնաժամը, ինչն էլ Էրդողանին օգնեց հաղթել ընտրություններում։

«Ոչ միայն տնտեսությունն է տուժում, այլև պետության հիմքերը։ Սակայն ես դեռ համոզված եմ, որ մենք կգտնենք ելքը, եթե կարողանանք հաջողությամբ վերականգնել ժողովրդավարական սկզբունքներն ու արդիականացնել մեր ինստիտուտները»,- ասել է Դավութօղլուն։

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2023 թվականին։ Սակայն Դավութօղլուն նշել է, որ ակնկալում է ընտրությունների անցկացնում հաջորդ տարի գարնանը Էրդողանի՝ ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության հետ դաշինքի փխրունության պատճառով։

Էմմա Չոբանյան