Պաշտպանո՞ւմ են արդյոք կորոնավիրուսի «Դելտա» շտամից պատվաստանյութերը․ DW-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դելտա շտամով վարակված առնվազն 259 մարդ է մահացել: Մեծ Բրիտանիայի Առողջապահության դեպարտամենտի Անգլիայի հանրային առողջության տվյալների համաձայն, նրանցից 116-ը ամբողջությամբ պատվաստված են եղել: Այս առումով, բոլորին մտահոգում է հարցը՝ արդյոք պատվաստանյութը պաշտպանում է դելտա տարբերակից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այո, պատվաստումն արդյունավետ է, այդ թվում` կորոնավիրուսի դելտա տարբերակի դեմ: Այնուամենայնիվ, վարակվելու մնացորդային ռիսկը դեռ մնում է: Ինչո՞ւ։

Այսօր հաստատված պատվաստանյութերից ոչ մեկը 100 տոկոսով չի պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց, սա ապացուցել են հետազոտողները, որոնք արվել են արդեն զանգվածային պատվաստումները սկսելուց հետո։ Վարավկել, և վատագույն դեպքում մահանալ կարող են նախևառաջ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, չնայած պատվաստումից հետո վարակման վտանգը զգալիորեն նվազում է։ Այսպես, ներկայում Մեծ Բրիտանիայում մահացությունների մակարդակը չափազանց ցածր է մնում՝ չնայած կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդությունների աճին։

Մինչ այդ Գերմանիայի ամենահայտնի վիրուսաբան Քրիստիան Դրոստենը հաստատել է, որ իսկապես հայտնի են դեպքեր, երբ մահանում են կրկնակի պատվաստում անցած մարդիկ։ Սակայն, նրա խոսքով՝ այդ դեպքերից յուրաքանչյուրի պարագայում պետք է համակ ուշադրությամբ ուսումնասիրվի, թե ինչն է դարձել մահվան պատճառն ու ինչպես է դրվել ախտորոշումը։

Մեծ Բրիտանիայում պատվաստվածների շարքում մահացությունների բարձր ցուցանիշը, ինչպես նաև ընդհանուր առմամբ մահացությունների ցածր մակարդակը Դրոստենի խոսքով, ամենայն հավանականությամբ, բացատրվում է այն հանգամանքով, որ բնակչության կեսից ավելին արդեն ամբողջությամբ պատվաստված է։

Ինչպես DW-ին տված հարցազրույցում բացատրում է Գեորգ Բերենսը՝ Հանովերի ռևմատոլոգիայի ու իմունոլոգիայի կաֆեդրայի պրոֆեսորը, հազվադեպ է, երբ մարդը պատվաստվել է և կարող է մահանալ վիրուսից, դա տեղի է ունենում այն դեպքերում, եթե մարդն ընդունում է իմունային համակարգը ճնշող դեղորայք կամ օրգանների փոխպատվաստում է տարել։

Բացի այդ, պատվաստման ազդեցությունը որոշ ժամանակ անց թուլանում է։

«Հանգամանքների ոչ բարենպաստ ընթացքի դեպքում մարդիկ իսկապես կարող են վարակվել նաև պատվաստումից հետո»,- խոստովանում է գիտնականը։ Սրա հետ մեկտեղ՝ պատվաստանյութերը շատ լավ են պաշտպանում, չնայած որ 100 տոկոսանոց պաշտպանություն չեն տալիս։

Տաթև Ֆռանգյան