Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում 3-ից 11 տարեկան 6 երեխա վարակվել է անհայտ ծագման վիրուսային ինֆեկցիայով։ Այս մասին «Ռոսսիյսկայա գազետային» հայտնել են տարածքային վարչակազմի մամլո ծառայությունից։ Տեղեկացվում է, որ լաբորատոր հետազոտություններից հետո հնարավոր կլինի որոշել վիրուսի տեսակը։ Նշվում է, որ 3 մանկահասակ երեխա տեղափոխվել է Վոլգոգրադի մանկական շրջանային կլինիկական հիվանդանոց։ Նրանք գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ։ …

