Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մենք ընտանիքով որոշեցինք մասնակցել նախագծին. սկզբից քննարկեցինք մի քանի տարբերակներ, բայց կանգ առանք «Հաղթանակ» թաղամասում մարզադաշտ կառուցելու և ԼԷԴ լուսավորության վրա: Ակտիվ հաղթանակցիների ակտիվ քվերակության շնորհիվ երկու ծրագրերն էլ հաղթող դուրս եկան: Այժմ արդեն տրվել է մեկնարկը»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Շուշանիկ Ղևոնդյանը:


«Հնարավորություն էր տրվում բոլոր երևանցիներին իրենց լուման ունենալ Երևանի զարգացման գործում: Ես և ընկերս՝ Արթուր Մարոնյանը, փորձեցինք անմասն չմնալ. կազմեցինք նախագիծը, հանդիպեցինք բնակիչների հետ, արժանացանք նրանց հավանությանը, որը հետագայում նրանք դրսևորեցին իրենց քվերակությամբ: Ինչո՞ւ ընտրեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, քանի որ մշտապես ունեցել ենք այն համոզմունքը, որ վարչական շրջանները պետք է զարգանան համաչափ»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Տարոն Միրոյանը:


Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով ևս վարչական շրջաններում հանգստի գոտիներ են ստեղծվում և բարեկարգվում են բակերը: Նախագծերի հիմքում դրված է համաչափ զարգացման սկզբունքը:

«Դավթաշենում այս տարի բարեկարգելու ենք բակային 3 տարածք և ամենամեծ ծրագիրը, որ այս տարի իրականացնելու ենք նոր ֆուտբոլի դաշտի կառուցումն է: Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Հաջորդ փուլում նույն վայրում կառուցելու ենք բասկետբոլի դաշտ և վազքուղի»,- ասում է Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:


«Այս տարվա քաղաքային ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է 11-րդ փողոցի հարակից այգին՝ մոտ 5000 քմ: Ամբողջությամբ սալիկապատվել է, նոր ԼԷԴ լուսատուներ են դրվել, նստարաններ, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել»,- ասում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:

«Ամենամեծ ծավալի բակային բարեկարգման ծրագրերն են իրականացվում այս տարի Կենտրոն վարչական շրջանում: Եվ, հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է կենտրոնի բակերում. բնակիչների, հարևանների միմյանց հետ շփվելու տաղավարային, բակային զբոսանքները, մենք առավելագույն պայմաններ ենք փորձում ապահովել բնակիչների համար»,- նկատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. այս մոտեցումն արդեն մեծ կիրառում է գտել տարբեր վարչական շրջաններում: Բնակիչների հետ տարվող բանակցությունների շնորհիվ ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքները բարեկարգվում են և հանձնվում բնակիչների տնօրինմանը:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս տարի նախատեսել ենք բարեկարգել բակային 3 տարածք: Բակերը վերակառուցվում են հիմնականում ավտոտնակների, ցանկապատ տարածքների հաշվին: Ձգտում ենք, որ երեխաների և տարեց մարդկանց հանգիստը լավ կազմակերպվի»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:


«Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում ենք այս նախաձեռնությունը: Անցած տարի էլ ենք ունեցել բակեր, որոնք ավտոտնակներից ազատել ենք, և այսօր հանգստի հարմարավետ գոտիներ են այդ տարածքներում: Այս տարի ևս 4-5 բակ ենք վերանորոգում: Ընտրում եմ ամենավատ ամենավատ, ամենաանբարեկարգ բակերը և ամենախիտ ավտոտնակներով լցվածները»,- նշում է Երևանի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան. սոցիալական պատասխանատվության սկզբունքը կիրառում է գտել նաև հանգստի գոտիների ստեղծման գործում: Ներքին Չարբախը շուտով հանգստի հարմարավետ գոտի կունենա:

«Ես այստեղ եմ դպրոց գնացել, իմ ընկերներն այստեղ են, իմ ծնողներն այստեղ են ապրում, մի խոսքով՝ իմ սիրտն ու հոգին Ներքին Չարբախին է կապված: Ոչ մեկս հավիտյան չենք ապրում, բայց մեր անունը հավիտյան թողնում ենք գործով: Իմ մարզիչն ասում է. «Ոչ մի բան ավելի հին չի, քան երեկվա հաջողությունը»: Մարդ պետք է մի բան թողնի, որ այդ հաջողությունը միշտ պահպանվի»,- ընդգծում է բռնցքամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը:

«Մասնավորի հետ համագործակցելով՝ համայնքն էլ ավելի շուտ կզարգանա և էլ ավելի առաջ կգնանք: Եվ, որ ամենակարևորն է, հողատարածքը պատկանում էր Արթուր Աբրահամին, որը նա նախկինում գնել էր և այդ տարածքը չօգտագործեց ուրիշ նպատակներով, այլ ծառայեցրեց համայնքին, բնակչությանը»,- նկատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել անվտանգ, առողջ, ապրելու, գործելու և հանգստի համար հարմարավետ կենսամիջավայր, իսկ այցելուների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն: Բոլոր այս նախաձեռնությունների մեկնարկը տրված է, դրանց հաջողությամբ կյանքի կոչելու հիմքում էլ դրված է բնակիչների հետ աշխույժ համագործակցությունը: