Գերմանիայում վերացնում են 157 զոհի հանգեցրած ջրհեղեղի հետևանքներն ու պատրաստվում նորին․ BBC․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Հորդառատ անձրևները, որոնք ջրհեղեղների էին հանգեցրել Գերմանիայի արևմուտքում, դադարել են, ջուրը սկսել է աստիճանաբար նահանջել: Սակայն տարերային աղետի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 157 մարդ է զոհվել: Ավելի քան երեսուն մարդ էլ զոհվել է հարևան Բելգիայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շատերը դեռևս անհետ կորած են, ուստի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, վերջնական չէ: Հանգստյան օրերին գերմանացի առաջատար քաղաքական գործիչներն այցելել են աղետից առավել տուժած տարածքներ՝ խոստանալով անհապաղ ֆինանսական օգնություն ցուցաբերել՝ հետևանքները վերացնելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը կիրակի այցելել էր Ռայնլանդ-Պֆալց նահանգի Շուլդ գյուղ, իրավիճակն անվանել է սարսափեցնող: Այս մարզը ջրհեղեղներից առավել տուժածներից մեկն է: Մերկելը հավաստիացրել է, որ չորեքշաբթի իր նախարարների կաբինետը հավանություն կտա ինչպես արտակարգ ֆինանսական օգնության փաթեթին, ինչը երկրին կարժենա հարյուրավոր միլիոն եվրո, այնպես էլ ավելի երկարատև օգնությանը, որը, ամենայն հավանականությամբ, կկազմի մի քանի միլիարդ եվրո։

BBC-ի հաղորդմամբ՝ այս շրջաններում բազմաթիվ ճանապարհներ հեղեղված են, կամուրջները՝ փլուզված, և մինչ օրս պարզ չէ, թե քանի մարդ է մնացել առանց տանիքի կամ զրկվել իր ողջ ունեցվածքից։


Չնայած շատ շրջաններում ջուրն արդեն սկսել է նահանջել, սակայն իշխանությունները շարունակում են գտնվել բարձր պատրաստվածության վիճակում:

Այս հանգստյան օրերին Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է արել նաև հարավ-արևելյան Բավարիայում եղանակի վատթարացման մասին։ Այստեղ մտավախություն կա, որ հունից դուրս կգա Դանուբ գետը: Վերին Բավարիայի շրջանում հորդառատ անձրեւների պատճառով հեղեղվել են տների նկուղներն ու ճանապարհները:

Տաթև Ֆռանգյան