Պեկինն ու Թեհրանը կշարունակեն աշխատել՝ ընդհանուր շահերն ավելի լավ պաշտպանելու համար․ Չինաստանի ԱԳՆ ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի պետական խորհրդական և ԱԳ նախարար Վանգ Յին հայտարարել է, որ երկու երկրները միասին կաշխատեն՝ Չինաստանի, Իրանի և զարգացող այլ երկրների ընդհանուր շահերն ավելի լավ պաշտպանելու համար, գրում է Tehran Times-ը:

Վանգ Յին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջին 8 տարում դրական ներդրում է ունեցել երկու երկրների հարաբերությունների կառուցման համար։ Նա նաև հավելել է, որ Չինաստանը կշարունակի ամրապնդել հաղորդակցությունն ու համագործակցությունը Իրանի նոր իշխանությունների հետ։

«Չինաստանը շնորհակալություն է հայտնում Իրանին՝ երկրի հիմնական շահերը ներառող հարցերում աջակցության համար, և շարունակելու է աջակցել Իրանին՝ ազգային ինքնիշխանությունը և ազգային արժանապատվությունը պաշտպանելու և իր ազգային շահերին համապատասխան ուղի ընտրելու հարցում»,- ասել է Վանգը:

Իր հերթին, Զարիֆը շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ Իրանին հակահամաճարակային պատվաստանյութեր և նյութեր տրամադրելու, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Իրանին աջակցելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան