Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

