Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը:
Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար. «Դեռևս անցյալ տարվանից մեր առաջ խնդիր ենք դրել վերանայել ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր քաղաքականությունը: Եկանք այն եզրահանգման, որ կոսմետիկ լուծումները իրավիճակ չեն փոխի, և անհրաժեշտ են նոր հայեցակարգ և նոր մոտեցումներ: Դրանք պետք է լինեն արդյունավետ, արձագանքեն ուսուցիչների մասնագիտական զարգացման կարողություններին և թույլ տան արձանագրել որակական փոփոխություններ: Բրիտանական խորհուրդը մեր այն լավագույն գործընկերներից էր, որ շատ արագ արձագանքեց, և կարողացանք ռեկորդային ժամկետում լավ արդյունք ունենալ»:
Փաստաթղթի մշակման գործընթացը եղել է մասնակցային. ներգրավվել են հնարավոր այն կառույցները, որոնք կարող էին լինել այդ քաղաքականության կրողները: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է փաստաթղթից բխող անհրաժեշտ քայլերի իրականացման փուլը:

«Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթուղթը մշակվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Շեֆիլդ Հալլամ համալսարանի գործակցությամբ: Այն առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ և շրջանակ:

Փաստաթղթում հաշվի են առնված ընթացիկ կրթական բարեփոխումները, և այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա: Փաստաթուղթը սահմանում է հստակ ՇՄԶ կրթուղիներ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար՝ նախատեսելով զարգացման շրջափուլ, ուսուցչի թղթապանակ (Portfolio) և շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:
Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականության տեսանկյունից արել է բովանդակային մի քանի շեշտադրում: Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն իր կարևորությամբ չի զիջում առաջիկայում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչներին:

«Մենք կարող ենք ունենալ լավագույն չափորոշիչը, որն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չլինեն այն ուսուցիչները, որոնք դրանք իրականություն կդարձնեն: Երբ որ դիտարկում ենք մեր երեխաների կրթական արդյունքները միջազգային ստուգատեսում, տեսնում ենք, որ ամենաբարձր արդյունքները գրանցում են այն երեխաները, որոնց ուսուցիչներն ունեն 10-20 տարվա փորձառություն, իսկ ամենացածր արդյունքները գրանցվում են մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների դեպքում: Սա նշանակում է, որ մենք ունենք սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման էական խնդիր»,- ներկայացրել է Ժ. Անդրեասյանը:

Վերապատրաստման կարիքները տարբեր են, հնարավոր չէ ունենալ մեկ միասնական ծրագիր և ակնկալել, որ դրա արդյունքում բոլոր ուսուցիչները կստանան անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն: Բարեփոխումների հիմնական նպատակն է կարողանալ միասնաբար մշակել այն քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ տարբերակված վերապատրաստման ծրագրեր և մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս քննարկմամբ մի քայլ առաջ կգնան նշյալ մոտեցումներն իրականացնելու գործում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այս համակարգը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում՝ հաջող արդյունքներով: Նա առանձնացրել է նոր համակարգի 2 կարևոր բաղադրիչ՝ համակարգի շնորհիվ հնարավոր է առաջարկել յուրաքանչյուր ուսուցչի կարիքների վրա հիմնված վերապատրաստման հնարավորություններ, և 2-րդը՝ ուսուցիչներն իրենք մասնակից են լինելու իրենց վերապատրաստման գործընթացին, կարողանալու են գնահատել իրենց կարիքները և ունենալ իրենց անհրաժեշտ զարգացման հնարավորությունները:
Բրիտանական խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսն առցանց ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել ծրագրին: Նա կարևորել է հին, կենտրոնացված համակարգից դեպի նոր, ավելի ճկուն համակարգ անցումային փուլում ճիշտ քաղաքականության մշակումը:

Հանդիպման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այն առաջիկայում լրամշակելիս:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: