Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով: «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: …

