Վարդան Բիչախչյան․ Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո «Արարատին» երկրորդ փուլում բաժին է հասել լեհական «Շլյոնսկը»։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 17։00-ին։

Հուլիսի 21-ին նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

-Ի՞նչ վիճակով է թիմը մոտենում խաղին ու արդյոք հանդիպմանը պատրաստ են Խուան Բռավոն և Ալիկ Առաքելյանը։

– Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։

– Ինչպե՞ս կգնահատեք հնարավորությունները վաղը խաղում։

– Հնարավորությունները գնահատում եմ 50/50։

– Արդյոք պատրաստվում եք վաղն ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխան խաղում Լեհաստանում ավելի դժվար է լինելու։

– Մենք միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Ինչպես գիտեք Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալասավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում։

– Կհամեմատե՞ք «Շլյոնսկին» ու «Ֆեհերվարին»։ Կարծո՞ւմ եք, որ «Շլյոնսկի» հետ խաղն ավելի հեշտ կարող է դասավորվել։

– Ֆուտբոլում չկան հեշտ հանդիպումներ, հատկապես եվրագավաթային խաղերում։ Ըստ իս՝ «Ֆեհերվարն» ու «Շլյոնսկը» խաղամակարդակով հավասար են, հետևաբար շատ դժվար հանդիպում է սպասվում։ Երևի թե, վաղը խաղից հետո կունենանք որոշակի պատկեր։

– Ի՞նչ կասեք «Շլյոնսկի» ուժեղ և թույլ կողմերի մասին։

– Չեմ ցանկանում բացել «չակերտները», ուսումնասիրել ենք մրցակցին, դիտել ենք վերջին հանդիպումները։ Կասեմ, որ ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է։

– Մեծ փորձ ունեք «Շիրակում» աշխատելու, բայց երբեք երրորդ փուլում հանդես չեք եկել։ Արդյոք այդ առումով այս խաղը յուրահատուկ է Ձեզ համար։

– Չեմ կարող ասել, որ յուրահատուկ խաղ է, բայց ևս մեկ անգամ նման հնարավորություն է ընձեռնվել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթահարենք երկրորդ փուլի արգելքը։

– Արդյոք ոչ-ոքի արդյունքը վաղվա խաղում կբավարարի Ձեզ։

– Չեմ ցանկանում կանխագուշակություններ անել։ Մենք ունենք հստակ ծրագիր խաղի համար։ Թե որքանով կաշխատի մեր մարտավարությունը, ցույց կտա խաղը։ Հետևաբար վաղվա խաղի արդյունքի մասին կխոսեմ հանդիպումից հետո։

–  Սերժ Դեբլեն նախորդ խաղերում անցկացրեց 37 և 54 րոպե։ Ե՞րբ նա պատրաստ կլինի խաղալ 90 րոպե ու որքանով է թիմի խաղաոճը կախված նրա ներկայությունից։

– Կարճ ժամանակում հնարավոր չէ ֆուտբոլիստին պատրաստել 90 րոպե խաղալու համար։ Շտապելու դեպքում վնասվածք ստանալու հնարավորություն կա։ Դեբլեն պրոֆեսիոնալ է ու «Ֆեհերվարի» հետ խաղից հետո մոտավորպես 1 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար։ Այդ ժամանակը աշխատում է հօգուտ Դեբլեի։ Շաբաթվա ընթացքում, թեկուզ մի փոքր, բայց կարողացել ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը։ Այս խաղում, ամենայն հավանականությամբ, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում շատ կարևոր է, այդ թվում նաև Դեբլեն։ Նա հարձակման գծի խաղացող է ու հույս ունենք, որ վաղը կկարողանա արդյունավետ խաղով աչքի ընգնել։ Մեզ համար, սակայն, կարևոր է թիմային խաղը։

– Դուք Եվրագավաթներում որակավորման փուլ հաղթահարելու մեծ փորձ ունեք: Բայց այն փաստը, որ «Արարատը» 22 տարի անց առաջին անգամ է որակավորման փուլ  հաղթահարել, ավելորդ լարվածություն և պարտավորվածություն չի՞ առաջացնում:

– Միգուցե առաջին փուլից առաջ կար մի փոքր լարվածություն, բայց հիմա չեմ կարծում, որ այդ փաստի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Դա չի խանգարի մեզ․ չկա նման լարվածություն այլևս։ Այսօր մենք մտածում ենք, որ լավ խաղով կարողանանք հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա խաղը։