Պատերազմի ավարտից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հունիսի 3-ին առաջին անգամ պսակադրության արարողություն է տեղի ունեցել։ Փեսան՝ Սպարտակը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տխուր էր այն փաստը, որ Շուռնուխի մի հատվածում ադրբեջանցիներ կան, սակայն որևէ վախ չունեին, որովհետև, ինչպես ինքն է նշում՝ «Մենք մեր հողի վրա ենք»։ Հարսնացուն՝ Էլենը, Երևանից է, Սպարտակը ևս մայրաքաղաքում է ապրում, …

