Ոստիկանությունն ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում Երևանում և մարզերում
Factor.am-ն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու խուզարկություն իրականացնում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ծառայություն է իրականացնում։
Հարցին՝ արդյո՞ք ուժեղացված ծառայություն է իրականացվում և որն է պատճառը, ոստիկանության լրատվական ծառայությունից հստակ պատասխան չտվեցին։
Հավելենք, որ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խիստ վերահսկողություն է իրականացվում նաև Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Թումանյան փողոցում՝ Օպերային հարող տարածքում։
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից