ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, …

