Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: -Բաքվում մայիսի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների …

