Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի ուղղությամբ հարվածների ուժգնությունը մեծացնելու և հաճախականությունն ավելացնելու մտադրության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նեթանյահուի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում։ «Իրադրության գնահատման արդյունքներով որոշում է կայացվել, որ հարվածների ուժն ու հաճախականությունը (Գազայի հատվածի ուղղությամբ) կմեծացվեն»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ երկուշաբթիից իսրայելական բանակը հարյուրավոր …

