Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք: Ունենք 120 առողջացած և 4 մահվան դեպք: