Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընդունվեին, դեռևս 2013 թվականին մշակված իրավիճակի կարգավորման առաջարկները։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «2013 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը ձևակերպել էր պայմանները, որոնք, ըստ մեզ և ըստ Մինսկի խմբի անդամների ու այդ թվում նաև համանախագահների, իսկ …