Ռուսաստանը հանձնել է Շուշին․ ՀՀ-ն ձեր կարիքն այլևս չի՛ զգում․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:45
Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ
24.08.2026 | 14:44
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
24.08.2026 | 14:38
WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում
24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:04
Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:55
Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը
24.08.2026 | 13:49
Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:41
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
24.08.2026 | 13:33
Էսօր կան ընկերություններ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել․ Փաշինյանը՝ երկաթգծի կոնցեսիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:

Այս ընթացքում ձևավորվեց Ազգային ժողովը, և հայտնի է՝ ինչ ուժեր են այնտեղ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն է, Վանեցյանի գլխավորած դաշինքն է և ՔՊ-ն է։ Հիմա դուք ինչպիսի՞ գնահատական ունեք, ի՞նչ արդյունքների էիք սպասում, ընդհանրապես ինչպիսի՞ խորհրդարան ունեցանք։

-Մենք նախորդ մի քանի գումարումներում ունեինք պայմանականորեն 70% ապազգային ուժեր և 30% կիսապետական, կիսակառուցողական ուժեր։ Հիմա հակառակն է, այսինքն՝ հիմա ճիշտ հակառակն է, 70%-ը ժողովրդավար ուժերն են, հեղափոխականներին ես նաև ժողովրդավարականներ եմ անվանում՝ այս ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, որովհետև նրանք ունենալով հնարավորություն՝ 80, 90, 99% ձայներ հավաքելու, բավարարվեցին այն ձայներով, որոնք որ իրենցն էին, գողություն չարեցին, ես նրանց անվանում եմ ժողովրդավարներ։ Հիմա ժողովրդավարական ուժերը 50% և ավելի ձայն ունեն, մյուսները դեռ կերևա, բայց իրենց հայտարարություններն անհանգստացնող են:

-Մասնավորապես ձեզ ի՞նչն է անհանգստացնում:

-Այն, որ նրանք եկել են, ընտրվել են, քաղաքական պայքարի մեջ են մտել իշխանափոխություն անելու համար, այսինքն՝ ժողովրդավար իշխանությանը տապալելու համար, դա է հետաքրքիր, նրանք պետք է հայտարարեին, որ ունեն ծրագրեր: իրենց խմբակցություններում մարդիկ կան, որ որևէ կուսակցության չեն պատկանում, դա իրենց պատվից ցածր է, եթե դու քաղաքականությամբ զբաղվում ես և քաղաքական կուսակցության անդամ չես, այդ զտիչը, քաղաքական կուսակցությունը անհատների ոչ միայն պատրաստման, կազմակերպման դպրոց է, այլ նաև զտիչ է, հիմա այդ զտիչը չանցած մարդիկ կան, որ ասում են՝ մենք եկել ենք իշխանափոխություն կազմակերպելու համար, մենք եկել ենք՝ հույս ունենալով, որ վատ է լինելու:

-Խրամատավորվելու ԱԺ-ում:

-Այո՛, ինչո՞ւ ես խրամատավորվում Հայաստանի ամենակարևոր պետական ինստիտուտում, խորհրդարանական երկիր է Հայաստանը, դու պետք է այնտեղ կառուցող լինես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան