Այգեստան գյուղի բնակիչը մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական տարածքում․ Արցախի ՄԻՊ
Հասարակություն
22.07.2021 | 20:57Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: