ԱՄՆ-ում հազվադեպ հանդիպող կապիկների ջրծաղիկի դեպք է հայտնաբերվել․ հիվանդի հետ շուրջ 200 կոնտակտավոր է եղել 27 նահանգից

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են փնտրել 27 տարբեր նահանգներից ավելի քան 200 մարդու, ովքեր, հնարավոր է, կոնտակտ են ունեցել հազվադեպ հանդիպող ջրծաղիկով՝ կապիկների ջրծաղիկով հիվանդի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հուլիսի սկզբին այս հիվանդությամբ վարակված Տեխասի բնակիչը Նիգերիայից վերադարձել է Տեխաս։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ սա ԱՄՆ-ում կապիկների ջրծաղիկի առաջին դեպքն է եղել 2003 թվականից։

Ժամանակ առ ժամանակ կապիկների ջրծաղիկ է գրանցվում Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայի հեռավոր բնակավայրերում՝ անձրևային տրոպիկական անտառների մոտերքում։

ԱՄՆ-ում հայտնաբերված հիվանդը կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում, իսկ  երկրում դեռևս չեն գրանցվել կապիկների ջրծաղիկի այլ դեպքեր։

ԱՄՆ-ի առողջապահության դեպարտամենտի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն այժմ կապվում է երկու թռիչքների ուղևորների հետ, որոնք հուլիսի 9-ին Նիգերիայից թռչել են վարակված տղամարդու հետ։ Լագոս քաղաքից նա նախ հասել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք, իսկ հետո՝ Ատլանտայից մեկնել Թեքսաս նահանգի Դալաս քաղաք, որտեղ էլ նրան հոսպիտալացրել են։

Առողջապահական ոլորտի պատասխանատուների խոսքով՝ նրանք փորձում են գնահատել «հնարավոր ռիսկերը նրանց համար, ովքեր, հնարավոր է, սերտ շփվել են վարակված ուղևորի հետ»: Բայց հիվանդության տարածման հավանականությունը ցածր է, քանի որ օդանավում բոլորը դիմակներ են կրել:

«Բնակչության համար վտանգը մենք ցածր ենք համարում»,- BBC-ին ասել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան