«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի հետ միասին Թուրքմենստանի ու Իրանի հետ ողջ սահմանը վերահսկելու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Թալիբան» ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուձահեդը «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է, որ շարժումը վերահսկում է Թուրքմենստանի ու Իրանի հետ ողջ սահմանը։

«Թուրքմենստանի ու Իրանի հետ սահմանը, ինչպես նաև՝ Պակիստանի հետ սահմանը՝ բացառությամբ փոքր հատվածների, ևս ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է գտնվում․․․

Տաջիկստանի հետ սահմանն ամբողջությաբ մեր վերահսկողության տակ է՝ Բադախշանից մինչև Տախարա ու Կանդուրա։ Ուզբեկստանի հետ Աֆղանստանի սահմանի մեծ մասը ևս գտնվում է թալիբների վերահսկողության տակ, միայն Հայրաթանն է վերահսկվում Քաբուլի կողմից»,- հայտարարել է Մուջահեդը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը զորքերի դուրսբերման մասին։ Ավելի ուշ այս ժամկետը կրճատվել է մինչ օգոստոսի 31-ը։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցնում Աֆղանստանի ավելի շատ թվով շրջաններ։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

Իսկ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ իրավիճակը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում վատանում է և լուրջ անհանգստություն առաջացնում կազմակերպության համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Տաջիկստանին օգնություն ցուցաբերել հարավային սահմանների անվտանգության ապահովման համար։ Մինչ այդ, ՀԱՊԿ-ում Տաջիկստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը խնդրել էր ՀԱՊԿ անդամներին՝ օգնել պաշտպանել Աֆղանստանի հետ հանրապետության սահմանը:

Տաթև Ֆռանգյան