Ալիևն էսկալացիայի է գնում՝ պարտադրելու ՀՀ-ին խաղաղության պայմանագիր․ դա Արցախից հրաժարում կնշանակի․ Նարեկ Մինասյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ

–Պատերազմի բռնկումից 10 ամիս անց Ադրբեջանը թեժ է պահում իրավիճակը արդեն ՀՀ սահմաններին, գիտենք՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմաններում սադրանքների գնաց, ապա նաև ընտրեց Երասխը։ Ի՞նչ գործընթաց է սպասարկում Ադրբեջանն այսպիսով:

-Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այս պահին ընթանում է օրակարգ ձևավորելու գործընթաց, որի համար կողմերը գործարկում են իրենց ունեցած գործիքակազմը, Ադրբեջանի պարագայում հաշվի առնելով մի շարք իրողություններ՝ այն ավելի լայն է, սկսած գերիների գործոնից, որը Ադրբեջանն արդեն 8 ամիս է շահարկում է, բացի դրանից՝ Ադրբեջանը սկսեց գործի դնել էսկալացիայի գնալու գործիքակազմը, այսինքն՝ սկզբնական շրջանում ականատես եղանք Հայաստանի արևելյան սահմաններում, այնուհետև մի քանի անգամ որոշակի փոքր միջադեպեր եղան Տավուշի սահմանին և հուլիսի 14-ից արդեն Երասխի ուղղությամբ էսկալացիայի նոր օջախ է ձևավորվում, այս քայլերով, իհարկե, Ադրբեջանը փորձում է թելադրել իր օրակարգը: Իսկ օրակարգը, կարծում եմ, թե՛ ադրբեջանական կողմի հայտարարություններին և թե՛ ընդհանրապես գործընթացներին հետևելով՝ կարելի է հստակ ներկայացնել մի քանի կետով, առաջին՝ խաղաղության պայմանագրի պարտադրանք, ինչը նշանակում է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի էջը փակել:

-Հայաստանին պարտադրվում է Արցախից հրաժարվել:

-Այո՛, այդպես կարելի է ձևակերպել, այսինքն՝ եթե դու գնում ես բանակցելու խաղաղության պայմանագիր, նշանակում է դու համարում ես, որ ղարաբաղյան հակամարտությունը չկա այլևս, ինչպես համարում է Ալիևը։ Երկրորդ կետը, իհարկե, սահմանազատման, սահմանագծման գործընթացն է՝ ըստ ադրբեջանական սցենարի, և իրենց քարտեզներով։ Երրորդ բաղադրիչը վերաբերում է  ապաշրջափակման գործընթացին։ Այսինքն՝ Ադրբեջանն ունի իր պատկերացումները՝ այս գործընթացի հետ կապված և մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե ակնկալում է ստանալ Սյունիքի տարածքով միջանցք դեպի Նախիջևան, ինչը, ըստ էության, չի գտնվի հայկական կողմի վերահսկողության ներքո:

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ ռուսական ԱԴԾ-ն է վերահսկելու այդ ճանապարհը, բայց նախ՝ գրված չէ աշխարագրությամբ որտեղ է գտնվելու՝ Սյունիքո՞ւմ, Տավուշո՞ւմ, թե՞ Երևանի կենտրոնում: Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությանը փորձում է պարտադրել միջանցք, փորձենք հասկանալ՝ հիմա Ռուսաստանը որ այստեղ էական դերակատարութոյւն է վերցրել, ի՞նչ կողմի վրա է թեքվում, եթե երաշխավորն է այդ հայտարարության կատարման, պետք է որ որոշակի ձայնի իրավունք ունենա:

-Շատ ճիշտ նշեցիք, որ կա կետ, որը վերաբերում է ապաշրջափակմանը այդ թվում նաև դրա վերահսկողության իրականացմանը, սակայն անգամ վերահսկողական ցանկացած հարց Ադրբեաջնի հետ քննարկման տիրույթում չէ, դա հայ-ռուսական քննարկման տիրույթում է, հետևաբար այս պահին դա չի կարող որևէ ձևով խոչնդոտվել, կամ քննարվել անգամ։ Երբ տեսականորեն համաձայնություն կլինի ապաշրջափակման, տարբեր հաղորդակցության ուղիների և այլն, այդ ժամանակ արդեն Հայաստանը իր գործընկեր Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և իրավապայմանագրային բազայի հիման վրա նման հարցերը կկարգավորի:

-Եվ սուվերենություն չի հանձնի:

Իհարկե ոչ, Հայկական կողմը որևէ ձևով չի կարող զիջել իր տարածքից սուվերենություն, ավելին՝ հայկական կողմը չի ստանձնել նման պարտավորություն՝ զիջելու սուվերենություն։ Պետք է հստակ արձանագրել, որ Ադրբեջանն աղավաղում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ փորձելով սեփական ձևով մեկնաբանել այդ դրույթները, այնտեղ միջանցք բառը հիշատակվում է մեկ անգամ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան