Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1֊րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը։ Դատական նիստին չեն ներկայացել գործով ամբաստանյալները, ինչպես նաև՝ պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը և դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին՝ տեղեկացնելով, …

