Սանձարձակ հայտարարություններ եք անում, պարոն Եղոյան․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
Բոլորը

«Եթե մենք բանակցությունների շրջափուլում ենք, հատկապես հիմա կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե ինչն է ելակետը և ինչ պատմական իրողությունների վրա ենք կառուցելու մեր հետագա հարաբերությունները»,- այս մասին ԱԺ նիստում դիմելով Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանին՝ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հիշատակելով քարտեզներ ու փաստեր, ըստ որոնց՝ 43 070 քառակուսի կմ-անոց Հայաստան է թողնվել բոլշևիկյան Հայաստանին:

«Ամեն գնով փորձում են Սովետական Հայաստանի անընդհատ կրճատված տարածքները ներկայացնել որպես ՀՀ պետական սահման,- նկատեց Մինասյանը:

Եղոյանը պատասխանեց, որ ի տարբերություն շատ դաշնակցականների, ինքը շատ լավ գիտի Առաջին հանրապետության պատմությունը: «Ձեր նշած մոտ 42 հազար կմ-ն այն է, ինչը դաշնակցական կառավարությունը համաձայնեցրել է ռուսական կառավարության հետ, որ պետք է մնար, սակայն այդտեղ նշված են հողեր, որոնք մեր վերահսկողության տակ չէին արդեն այդ պահին: Հիմա ի՞նչ ասեմ, ասեմ՝ դաշնակցականների ապիկար կառավարման հետևա՞նք էր դա… Ասեմ՝ վարչապետ Համո Օհանջանյանը հոտատո՞ւ է, Կա՞րս է հանձնել, Արդահա՛ն… Ես այդպես չեմ ասի, որովհետև չեմ կարծում՝ հող է հանձնել, կարծում եմ՝ որպես հայրենասեր հայ պայքարել է թուրքական ագրեսիայի դեմ մինչև վերջ ու պահել է այնքան, ինչքան հաջողվել է: Ես չեմ պիտակավորի Առաջին հանրապետության հիմնադիրներին, բայց ձեր տրամաբանությամբ ստացվում է, որ պետք է ասենք՝ հողեր են հանձնել: Բայց որևէ մեկից խլվածը չի կարելի համարել հանձնած…»:

«Փաստորեն ոչ միայն նրբանկատ չեք, այլ բավական սանձարձակ հայտարարություններ եք անում, պարո՛ն Եղոյան»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նա պիտակավորումներ է տալիս:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միջամտեց. «Երևի նկատի ունեք համարձակ հայտարարություններ, պարո՛ն Մինասյան, այլապես պետք է կոռեկտության կոչ անեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: