Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից: 500 միլիարդատերերից բաղկացած ցուցակում Իվանիշվիլին 5,92 միլիարդ դոլար կարողությամբ դեռ երեկ զբաղեցնում էր վերջին դիրքերը: Այս փուլում վերջին տեղը զբաղեցնում է Պատ Ստրայկերը, որի կարողությունը գնահատվում է 5,93 միլիարդ դոլար: Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին ունի 4,8 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդկանց ցուցակում 589-րդն է: …

