ԱԺ արտահերթ նիստում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Կարեն Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3: Կարեն Սարգսյանի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: «Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների …

