Միացյալ Նահանգները կպատասխանի ավերիչ ուժով․ Ջո Բայդենն ուղերձ է հղել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ

Լուրեր

29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր ընդհատել է իր արձակուրդն ու ժամանել է Սպիտակ տուն, որպեսզի ուղերձ հղի Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, գրում է BBC-ն։

Հեռուստատեսային ուղերձում նա ասել է, որ իր թիմը «ուշադիր հետևում է» Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Ըստ Բայդենի՝ Աֆղանստանում ԱՄՆ առաքելությունը երբեք իր առջեւ խնդիր չի դրել կառուցել պետություն, նրա նպատակն է եղել կանխել ահաբեկչական հարձակումները ԱՄՆ տարածքի վրա:

Դիմելով երկրին ՝ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը ամերիկացի ժողովրդին խոստացել է, որ միշտ կլինի ուղիղ և ազնիվ՝ միաժամանակ ընդունելով, որ Թալիբանի առաջխաղացման հետ կապված իրավիճակը զարգացել է սպասվածից արագ:

«Ամերիկացիները չեն կարող և չպետք է մահանան և պատերազմեն այնպիսի պատերազմում, որում աֆղանները չեն ցանկանում կռվել», – ասել է նա՝ նշելով, որ պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է։

«Ես հաստատակամորեն պնդում եմ իմ որոշման վրա», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը ընդհանրականորեն նկարագրել է Աֆղանստանում ԱՄՆ -ի նոր քաղաքականությունը

«Այժմ մենք կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կարելի է անել», – ասել է նա:

Միացյալ Նահանգները մտադիր է.

• Շարունակել աջակցել Աֆղանստանի ժողովրդին:

• Նախապատվությունը տալ դիվանագիտությանը, արդյունավետորեն օգտագործել միջազգային ազդեցությունը և մարդասիրական օգնությունը:

• Որոնել դիվանագիտական շփումներ շրջանների հետ `քաոսն ու անկայունությունը կանխելու համար:

• Խոսել աֆղանցիների իրավունքների խախտումների մասին:

Աֆղանստանից զորքերի դուրսբերումն իր համար խորապես անձնական իրադարձություն է

«Ինչպես ասացի, մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի մարդու իրավունքների վրա, բայց ոչ անվերջ ռազմական միջամտության միջոցով», – ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումն իր համար խորապես անձնական իրադարձություն է:

«Ես աշխատել եմ Աֆղանստանում ոչ պակաս, քան մյուսները ՝ Քաբուլից մինչև Քանդահար», – ասել է Բայդենը: «Ես խոսել եմ մարդկանց հետ, հանդիպել եմ առաջնորդների հետ, այցելել եմ մեր զինվորներին»:

ԱՄՆ նախագահը մեղադրել է նաեւ Աֆղանստանի կառավարությանը ՝ իր խորհրդին չհետևելու եւ «Թալիբանի» հետ երկրում քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ չսկսելու մեջ:

«Պարոն Հանին պնդում էր, որ աֆղան ուժերը կպայքարեն»,- ասել է Բայդենն Աֆղանստանի նախագահի մասին։ -Ակնհայտորեն նա սխալվեց»։

Բայդենը նաև հայտարարել է, որ պատրաստ է քննադատություններին, սակայն «Աֆղանստանում իրավիճակը ժառանգաբար չի փոխանցի արդեն թվով 5-րդ ԱՄՆ նախագահին»։
«Ես ԱՄՆ 46-րդ նախագահն եմ ու ինձանով ամեն բան կավարվտվի»,- հայտարարել է նա։

«20 տարում ես շատ լավ հասկացա, որ Աֆղանստանում ամերիկյան ուժերի դուրսբերման համար երբեք հարմար ժամանակ չի գա»,- ասել է Բայդենը։

«ԱՄՆ առաքելությունն Աֆղանստանում երբեք չի եղել պետության կառուցումը»,- հավելել է նա։

Նահանգները կպատասխանեն «ավերիչ ուժով»

ԱՄՆ կպաշտպանի իր քաղաքացիներին ու դիվանագետներին։ Եթե նրանք ենթարկվեն վտանգի, Նահանգները կպատասխանեն «ավերիչ ուժով», ասել է նա։

«Մենք կշարունակենք խոսել Աֆղանստանի ժողովրդի, կանանց ու աղջիկների իրավունքների մասին»,- հավելել է նախագահը։

Պատասխանել է քննադատություններին

Պատասխանելով քննադատություններին, թե ԱՄՆ -ն բավականաչափ արագ չի տարհանել աֆղաններին, որոնց մահ է սպառնում ամերիկացիների հետ համագործակցության համար, Բայդենը նշել է, որ կա երկու պատճառ.

«Աֆղաններն իրենք չեն ցանկացել ավելի վաղ հեռանալ»,- սկսել է նա։

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն էր, որ աֆղան պաշտոնյաները չէին ցանկանում սկիզբ տալ վստահության ճգնաժամին, որը տեղի կունենար, եթե զանգվածային տարհանում սկսվեր:

Տաթև Ֆռանգյան