Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում. տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատունների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին: Արդյունքում կայուն ոռոգովի կդառնան ենթաշրջանի …

