ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը առաջին անգամ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին տեղեկանում ենք Շմիդտի թվիթերյան գրառումից։ Գլխավոր քարտուղարն իր լիարժեք աջակցությունն է հայտնել ԼՂ հարցով համանախագահների ու անձնական ներկայացուցչի գործունեությանը։

