Եվրախորհրդարանը մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը կամրապնդեն իրենց դիրքերն Աֆղանստանում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրախորհրդարանը մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը կամրապնդեն իրենց դիրքերն Աֆղանստանում՝ այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից ու «Թալիբների» ճնշման տակ երկրի իշխանությունների փլուզման ֆոնին։

«Եվրամիությունը պետք է նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի ու ողջ տարածաշրջանի համար՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են արագ փորձել լրացնել քաղաքական վակուումը»,- ասված է Եվրախորհրդարանի առաջնորդների հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրապատգամավորների կարծիքով՝ Պակիստանին, Իրանին ու Հնդկաստանին անհրաժեշտ է կոչ անել Աֆղանստանում կառուցողական դերակատարություն ունենալ։ Նրանք այս «կրիտիկական ու դրամատիկ» իրավիճակի ֆոնին նաև բոլոր կողմերին կոչ են արել հոգալ ու կարգավորել Աֆղանաստանի օտարերկրյա քաղաքացիների ու աֆղանների տարհանումը, ովքեր ցանկանում են լքել երկիրը։

«Մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում բոլոր նրանց առջև, ովքեր աշխատել են ԵՄ կառույցներում, ՆԱՏՕ-ի ու միջազգային ու հասարակական կազմակերպությունների գործընկերներն են եղել»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության  հեղինակները նաև մատնանշել են, որ մարդասիրական ջանքերը գերակա առաջնահերթություն ունեն։

«Եվրամիությունը, այլ գործընկերների հետ միասին, պետք է անհապաղ ներգրավվի Աֆղանստանում հակամարտությունների, խաղաղ բնակիչների տեղահանման, սննդի պակասի, երաշտների և COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի լուծման գործին: Նոր միգրացիոն ճգնաժամի կանխումը բխում է մեր շահերից»,- ասված է Եվրախորհրդարանի ղեկավարների հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան