Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացնելու, ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը 4 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ պետք է ապահովել քաղաքացիների՝ անկախ …

