Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը Քաբուլում հանդիպում է թալիբների ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը Քաբուլում հանդիպում է թալիբների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

«Հանդիպումը սկսվել է, նա ժամանել է»,- ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցչությունը։

Նախօրեին Ժիրնովը հայտարարել է, որ թալիբների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա մանրակրկտորեն կքննարկի դեսպանության անվտանգության ապահովման բոլոր մանրամասները։

Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ առաջ՝ Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, իրավիճակը երկրում կտրուկ վատթարացել է. կիրակի օրը ապստամբները ներխուժել են նախագահական պալատ: Հանրապետության ղեկավար Աշրաֆ Գանին փախուստի է դիմել, նրա գտնվելու վայրն անհայտ է։

Երկուշաբթի երեկոյան «Թալիբանի» քաղաքական թիմի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն ասել է, որ 20 տարի շարունակվող պատերազմն ավարտված է։ Առաջիկայում պարզ կդառնա կառավարման նոր ձևը:

Թալիբները համաձայն չեն անցումային կառավարության ստեղծմանը: Նախօրեին Քաբուլի օդանավակայանում քաոս էր տիրում. աֆղանցիները, ովքեր ցանկանում էին լքել երկիրը իշխանափոխության պատճառով, հարձակվել են ինքնաթիռների վրա: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվեցին կադրեր՝ մարդիկ բարձրանում են ինքնաթիռի վրա, որն արդեն պատրաստ է եղել թռիչքին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մի քանի մարդ մահացել է՝ ինքնաթիռից ընկնելու պատճառով:

Տաթև Ֆռանգյան